13:14  ,  29 հոկտեմբերի, 2012

Daily Mail. Անգլիան չունի Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ

Լավ կլիներ` Հենրիխ Մխիթարյանը խաղար Անգլիայի հավաքականում, գրում է բրիտանական Daily Mail-ը: Հեղինակավոր պարբերականը հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանին: Վերլուծելով Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղը,  Daily Mail-ը եզրակացնում է, որ այս պահին Ռոյ Հոջսոնը չունի Անդրես Ինյեստայի, Անդրեա Պիրլոյի եւ Հենրիխ Մխիթարյանի նման առաջատար ազգային հավաքականում: Հենրիխ Մխիթարյանը խաղընկերների հետ նաեւ գերազանցեց Լոնդոնի «Չելսիին» Չեմպիոնների լիգայում:

«Հետեւելով, թե ինչպես է Մխիթարյանը խաղընկերների հետ գերազանցում «Չելսիի» պաշտպանությունը, հասկանում ես, թե ինչքան վատ են գործերն անգլիական ֆուտբոլում: Թեեւ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները խաղից հետո դժգոհում էին հանդիպումների ծանր գրաֆիկից, սակայն պետք է ընդունել, որ Մխիթարյանը, Ֆերնանդինյոն եւ Վիլիանը նույնպես թեթեւ գրաֆիկ չունեն ակումբում եւ հավաքականում: Սակայն ուկրաինական թիմին հաղթանակ բերեց ֆուտբոլային մտածողությունը: Լուչեսկուի կերտած համակարգը քարուքանդ արեց բրիտանական ֆուտբոլի հիմքերը», - գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով