17:35  ,  13 փետրվարի, 2023

Երկրաշարժի հետեւանքով Մալաթիայում զոհվել է 3 իրանցի հաշմանդամ ֆուտբոլիստ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 3 իրանցի հաշմանդամ ֆուտբոլիստ, հաղորդում է Sporx.com-ը։

Մեհդի Սեյիդավին, Մուհամեդ Ռիզա Միրահմեդին եւ Համիդ Մատրուդին հանդես են եկել պարաֆուտբոլի թիմում։ Նրանց գտել են Մալաթիայի հյուրանոցներից մեկի փլատակների տակ։ Նրանց մարմինները տեղափոխել են Իրան։

Պաշտոնական տվյալներով Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 33 հազարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում