23:06  ,  4 սեպտեմբերի, 2022

«Զենիթն» ուժեղ էր «Սպարտակից» (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Զենիթը» Մոսկվայում մրցեց «Սպարտակի» հետ։ Պետերբուրգյան թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Ռուսաստանցի Սերգեյ Սեմակի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին խորվաթ պաշտպան Դեյան Լովրենն ու ռուսաստանցի կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյը։

«Զենիթը» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տեղերում են ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը»՝ 17-ական միավոր։ «Դինամոն» ու «Սպարտակը» 4-5-րդ տեղերում են՝ 16-ական միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Սպարտակ» - «Զենիթ»` 1:2

Ալեքսանդր Սոբոլեւ, 21 - Դեյան Լովրեն, 48, Անդրեյ Մոստովոյ, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում