23:04  ,  18 մարտի, 2012

«Վալենսիան» խոշոր հաշվով հաղթեց Բիլբաոյում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վալենսիան» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Ռոբերտո Սոլդադոն:

«Վալենսիան» 47 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Աթլետիկը» 37 միավորով 7-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն. 28-րդ տուր

«Աթլետիկ» - «Վալենսիա»՝ 0:3

Սոլդադո, 42, 57, 85 (11մ.)

Հեռացում՝ Իրաոլա, 66 («Աթլետիկ»)

«Լեւանտե» - «Վիլյառեալ»՝ 1:0

Տորես, 90

«Մալյորկա» - «Աթլետիկո»՝ 2:1

Գոդին,47 (ինքնագոլ), Պերեյրա, 49 – Ֆալկաո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում