16:59  ,  10 ապրիլի, 2021

Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Խիմկին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ «Տամբովի» նկատմամբ: Տանտերերի հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ դաշտ դուրս եկավ վնասվածքից հետո: Կորյանը նախորդ անգամ «Խիմկիի» կազմում խաղացել էր հունվարի 24-ին:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Խիմկի» - «Տամբով»՝ 1:0

Դենիս Գլուշակով, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում