15:58  ,  14 սեպտեմբերի, 2012

Թուրքական ակումբները նվերներ են գնում մրցավարների համար

Թուրքական «Ֆեներբահչե» բասկետբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը հայտարարել է Եվրալիգայի հանդիպումների մրցավարների համար թուրքական ակումբների կողմից նվերներ գնելու մշտական պրակտիկայի մասին, հղում անելով Hurriyet-ին՝ փոխանցում է sport-express.ru-ն։

«Թուրքիա ժամանող յուրաքանչյուր մրցավար անմիջապես ուղեւորվում է «Գրանդ Բազար»։ Այնտեղ նրանք գնում են թանկ հագուստ եւ հուշանվերներ, իսկ մենք վճարում ենք այդ ամենի համար։ Դա արդեն ավանդույթ է դարձել։ Այդ պրակտիկան գոյություն ունի բոլոր թուրքական ակումբներում։ Իհարկե, բոլորը կհերքեն իմ ասածը, բայց ես անհերքելի ապացույցներ ունեմ։ Այդպիսի միջոցառումների կազմակերպիչը Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիան է»,- ասել է Յիլդիրիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով