10:14  ,  14 սեպտեմբերի, 2012

Կատալոնիայի անկախացումից հետո էլ «Բարսելոնան» չի լքի Լա Լիգան

Եթե Կատալոնիան անկախանա Իսպանիայից՝ միեւնույնն է «Բարսելոնան» հանդես է գալու Իսպանիայի առաջնությունում, հայտարարել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը։

Բարսելոնայում շարունակվում են անկախ Կատալոնիայի պահանջով ցույցերն ու երթերը, որոնց մասնակցել են ավելի քան 1.5 միլիոն մարդ։

«Եթե Կատալոնիան դառնա անկախ, մեզ համար ոչ մի տարբերություն չի լինի։ Մենք կշարունակենք խաղալ իսպանական Պրիմերայում, ինչպես եւ «Մոնակոն» շարունակում է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում, թեեւ ներկայացնում է անկախ Իշխանություն։ Ես վստահ եմ, որ մեր դիմակայությունը «Ռեալի» հետ կշարունակվի»,- Ռոսելի խոսքը փոխանցում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում