Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Տամբովի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպման 76-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգևելով «Ուրալին»:
Հանդիպման ավարտից հետո «Տամբովի» հայաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել:
«Ուրալն» այժմ 17 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Տամբովը» 8 միավորով վերջին տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Տամբով» - «Ուրալ»՝ 1:2
Օբուխով, 61 - Իլյին, 73, Հարոյան, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում