NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները հոգեբանական բլից հարցումների միջոցով:
Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է հոգեբան Հասմիկ Հակոբյանը:
Բացահայտում ենք Հայաստանի առաջատար հեծանվորդ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականին Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Էդգար Ստեփանյանին:
Արեւածա՞գ, թե՞ մայրամուտ:
Արեւածագ:
Գիշե՞ր, թե՞ ցերեկ:
Ցերեկ:
Տարվա եղանակների՞ց:
Գարուն:
Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ
Պասիվ հանգիստ:
Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞ …
Ծովափ:
Հեռուստատեսությո՞ւն, թե՞ ինտերնետ:
Ինտերնետ:
Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:
Իրական:
«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:
«Ну погоди»:
Պուտի՞ն, թե՞ Թրամփ
Պուտին:
Թե՞յ, թե՞ սուրճ:
Թեյ:
Սուրճը քա՞ղցր, թե՞ դառը:
Քաղցր:
Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:
Սպիտակ:
Լոլի՞կ, թե՞ վարունգ:
Լոլիկ:
Դդու՞մ, թե՞ ձմերուկ
Ձմերուկ:
Սե՞ւ, թե՞ սպիտակ:
Սեւ:
Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:
Կլոր:
Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:
Նվեր տալ:
Սիրե՞լ, թե՞ սիրվել:
Սիրվել:
Մոռանա՞լ, թե՞ ներել:
Ներել:
Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:
Ձմեռ պապը ես եմ:
Հոգեբանի վերլուծություն
Էդգարը բարի, կենսուրախ, համագործակցող տեսակի անձ է: Ունի կայուն արժեքային հանակարգ: Հակված է դրական մտածողության եւ զիջողության: Պրպտող է, ունի հաղորդակցության բարձր մակարդակ , բայց իր նախընտրությամբ է շփվում մարդկանց հետ: Հարաբերություններում ավելի շատ նախընտրում է տալ, քան վերցնել: Գուրման է: Երբեմն ալարկոտ է: Նախընտրում է ընտանեկան ջերմություն եւ հանգիստ միջավայր: Մարդիկ Էդգարի կողքին իրենց հարմարավետ են զգում: Բնորոշ գծերից է անկեղծությունը:
Հ.Գ. Էդգար Ստեփանյանը համաձայն է այս վերլուծության հետ: Ըստ նրա, հոգեբանը 99 տոկոսով ճիշտ է ներկայացրել իր բնութագիրը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։