09:16  ,  17 հունվարի, 2018

Champion's Day. Էդգար Ստեփանյան

NEWS.am Sport-ի Champion's Day  նախագծի հաջորդ հերոսը հեծանվորդ, 2014թ․ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ․ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ․աշխարհի գավաթի խաղարկության  արծաթե մեդալակիր, 21-ամյա Էդգար Ստեփանյանն է։ Իր մարզական կարիերայում երիտասարդ հեծանվորդն առաջին անգամ ճանաչվել է 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներից մեկը:

Հաղորդաշարի նկարահանման շրջանում հեծանվորդը պատրաստվում էր Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք հերթական վարկանիշային մրցաշարին, որի արդյունքներով որոշվելու են 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Պորտուգալիայում Էդգար Ստեփանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Champion's Day նախագիծը կշարունակի պատմել հայ չեմպիոնների մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին:

Champion's Day. Հովհաննես Բաչկով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով