00:24  ,  20 մայիսի, 2019

«Յուվենտուսը» խուսափեց պարտությունից, «Նապոլին» շանս չտվեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալական A Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 1:1 հաշվով ավարտեց «Ատալանտայի» հետ տնային հանդիպումը, իսկ «Նապոլին» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ:

Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 90, իսկ երկրորդ տեղը գրաված «Նապոլին» հետ է 11 միավոր: «Ատալանտան» ու «Ինտերը» 66-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Լավագույն հնգյակը եզրափակող «Միլանը» հետ է մեկ միավոր:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 1:1 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 80 – Յոսիպ Իլիչիչ, 33

Հեռացում՝ Ֆեդերիկո Բերնարդեսկի, 90+2 («Յուվենտուս»)

«Նապոլի» - «Ինտեր»՝ 4:1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 16, Դրիս Մերտենս, 61, Ֆաբիան Ռուիզ, 71, 79 – Մարիո Իկարդի, 81 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով