00:24 20 մայիսի, 2019Իտալական A Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 1:1 հաշվով ավարտեց «Ատալանտայի» հետ տնային հանդիպումը, իսկ «Նապոլին» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ:
Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 90, իսկ երկրորդ տեղը գրաված «Նապոլին» հետ է 11 միավոր: «Ատալանտան» ու «Ինտերը» 66-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Լավագույն հնգյակը եզրափակող «Միլանը» հետ է մեկ միավոր:
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 1:1 (տեսանյութ)
Մարիո Մանջուկիչ, 80 – Յոսիպ Իլիչիչ, 33
Հեռացում՝ Ֆեդերիկո Բերնարդեսկի, 90+2 («Յուվենտուս»)
«Նապոլի» - «Ինտեր»՝ 4:1 (տեսանյութ)
Պյոտր Զելինսկի, 16, Դրիս Մերտենս, 61, Ֆաբիան Ռուիզ, 71, 79 – Մարիո Իկարդի, 81 (11մ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.