20:15  +04,  19 մայիսի, 2019

Մեսին երրորդ տարին անընդմեջ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Դուբլի հեղինակ դառնալով «Էյբարի» դեմ Պրիմերայի վերջին տուրի խաղում (2:2)՝ 31-ամյա Մեսին գոլերի քանակը հասցրեց 36-ի:

Ռմբարկուների ցուցակում 2-3-րդ տեղը բաժանեցին Մեսիի ակումբակից Լուիս Սուարեսը եւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որոնք խփեցին 21-ական գոլ: Չորրորդ տեղը զբաղեցրեց Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը՝ 20 գոլ:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Մեսին մասնակցեց 33 խաղի եւ դարձավ նաեւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացի հարձակվողը 6-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու եւ այդ մրցանակին արժանացավ երրորդ տարին անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ