«Էյբար» - «Բարսելոնա» խաղով ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը: Արձանագրվեց 2:2 հաշիվը: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում (տեսանյութ):
«Բարսելոնայից» մեկ րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 36 գոլով դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու:
«Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճեց 87 միավորով՝ 11 միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Մադրիդի «Աթլետիկոյին»: Մադրիդի «Ռեալը» լավագույն եռյակը եզրափակեց 68 միավորով:
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2
Մարկ Կուչարելա, 20, Պաբլո Դե Բլասիս, 45 – Լիոնել Մեսի, 31, 32
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի