20:15 19 մայիսի, 2019Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Դուբլի հեղինակ դառնալով «Էյբարի» դեմ Պրիմերայի վերջին տուրի խաղում (2:2)՝ 31-ամյա Մեսին գոլերի քանակը հասցրեց 36-ի:
Ռմբարկուների ցուցակում 2-3-րդ տեղը բաժանեցին Մեսիի ակումբակից Լուիս Սուարեսը եւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որոնք խփեցին 21-ական գոլ: Չորրորդ տեղը զբաղեցրեց Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը՝ 20 գոլ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Մեսին մասնակցեց 33 խաղի եւ դարձավ նաեւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացի հարձակվողը 6-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու եւ այդ մրցանակին արժանացավ երրորդ տարին անընդմեջ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.