ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերի տոմսերի գները:
Ամենաէժան տոմսերը կլինեն 30 եվրո՝ խմբային փուլի եւ Բաքվում, Բուխարեստում ու Բուդապեշտում անցկացվելիք քառորդ եզրափակիչի խաղերի համար: Ամենաթանկը Լոնդոնում անցկացվելիք եզրափակիչ հանդիպման տոմսերն են, որոնց գինը հասնում է մինչեւ 945 եվրո:
Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի 2019-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 12 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում Գլազգոյում եւ Բաքվում: Եվրո-2020-ը տեղի կունենա 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում