Եվրո-2020-ի տոմսերի գները

18:20   19 մայիսի, 2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերի տոմսերի գները:

Ամենաէժան տոմսերը կլինեն 30 եվրո՝ խմբային փուլի եւ Բաքվում, Բուխարեստում ու Բուդապեշտում անցկացվելիք քառորդ եզրափակիչի խաղերի համար: Ամենաթանկը Լոնդոնում անցկացվելիք եզրափակիչ հանդիպման տոմսերն են, որոնց գինը հասնում է մինչեւ 945 եվրո:

Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի 2019-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 12 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում Գլազգոյում եւ Բաքվում: Եվրո-2020-ը տեղի կունենա 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։