Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ն նոր պայմանագիր է առաջարկել թիմի հարձակվող, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է RMC Sport–ը։
Կողմերն այժմ բանակցության փուլում են։ Փարիզյան ակումբի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում 20–ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ–ի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
Մբապեի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում