22:16  ,  14 մայիսի, 2019

Դիդյե Դեշամը ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամը ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», որը գլխավորել է 2006–2007 թվականներին՝ Սերիա Բ–ից դուրս բերելով Սերիա Ա, հաղորդում է Tuttosport–ը։ Դրանից հետո Դեշամը հեռացել էր իտալական ակումբից ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։

Սպասվում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կհեռանա թիմից։ Դեշամը իտալացի Անտոնիո Կոնտեի հետ համարվում է մարզիչի հիմնական թեկնածուներից։

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ նվաճեց չեմպիոնի կոչումը։

Դեշամը «Յուվենտուսի» խաղացող է եղել 1994–1999 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում