20:07  ,  14 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» չի ընդունում մեղադրանքները

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է միջազգային մամուլի հրապարակումներին, թե ՈւԵՖԱ–ն կարող է մեկ տարով զրկել թիմին Չեմպիոնների լիգայի մասնակցությունից։

Անգլիական ակումբը չի ընդունում ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման վերաբերյալ մեղադրանքները եւ պատրաստ է աջակցել հետաքննությանը։

«Ֆինանսական խախտումների մասին մեղադրանքները ամբողջովին սուտ են, համապատասխան փաստաթղթերը փոխանցել ենք ՈւԵՖԱ–ի ակումբների ֆինանսական վերահսկողության տեսչությանը»,– ասվում է ակումբի հայտարարությունում։

«Մանչեսթեր Սիթին» նաեւ մտահոգություն է հայտնել, որ լրատվական արտահոսքերով փորձ է արվում վարկաբեկել ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում