13:47  ,  14 մայիսի, 2019

«Բարսելոնան» կողմնորոշվել է Կոուտինյոյի տրանսֆերային արժեքի հարցում

«Բարսելոնան» կողմնորոշվել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերային արժեքի հարցում:

Daily Mail-ի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 100 միլիոն ֆունտ ստերլինգի (մոտ 116 միլիոն եվրո) դիմաց: Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Ընթացիկ մցրաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում