14:56  ,  14 մայիսի, 2019

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստն իջեցրել է մրցակցի կիսավարտիքը

«Ռիու Ավեի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում իջեցրել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Անդրեաս Սամարիսի կիսավարտիքը: Դրվագներից մեկում Կոենտրաուն հայտնվել է խոտածածկին եւ ցանկացել է ոտքի կանգնել մրցակցի օգնությամբ, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո Կոենտրաուն քաշել է Սամարիսի կիսավարտիքից եւ իջեցրել այն:

Հիշեցնենք, որ Ֆաբիու Կոենտրաուն 2011-2018-ը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»: Դրանից առաջ նա 4 տարի եղել է նաեւ «Բենֆիկայի» համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում