12:23  ,  14 մայիսի, 2019

Տիգրան Բարսեղյան. Եկել եմ այստեղ Եվրոպայի լիգայում խաղալու համար

«Կայսարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը խոսել է ղազախական ֆուտբոլի եւ իր նպատակների մասին:

«Ղազախստանում ամեն բան այլ է: Այստեղ ավելի կոշտ ու ագրեսիվ ֆուտբոլ է, քան Եվրոպայում: Այնտեղ թիմերը քեզ թույլ տալիս են խաղալ եւ իրենք նույնպես խաղում են, իսկ այստեղ այլ է: Այստեղ բոլոր թիմերը կարող են խաղալ իրար դեմ՝ անկախ նրանից, թե ինչ դիրք են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:

Կարծում եմ՝ Կիզիլրոդի երկրպագուներն ամենալավն են: Ընդհանրապես, Ղազախստանում երկրպագուները լավագույններից են: Մեր երկրպագուները սկսել են հավատալ մեզ, իսկ մենք ամեն բան անում ենք նրանց չհիասթափեցնելու համար: Շնորհակալ ենք երկրպագուներին մեզ օգնելու համար:

Եկել եմ այստեղ, որպեսզի խաղամ Եվրոպայի լիգայում: Արդեն ունեմ այդպիսի փորձ եւ գիտեմ, թե դա ինչ նվեր կլինի մեր խաղացողների ու երկրպագուների համար: Տա Աստված, որ լինենք լավագույն եռյակում»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը մասնակցել է 10 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Այդ գոլերը նա խփել է «Ակտոբեի» եւ «Տոբոլի» դեմ նախորդ 2 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում