11:19  ,  14 մայիսի, 2019

Ֆանատներն ընդհատել են Շվեյցարիայի ամենատիտղոսակիր ակումբի խաղը եւ խլել ֆուտբոլիստների մարզաշապիկները

«Լյուցերնի» եւ «Գրասհոպերի» միջեւ ֆուտբոլի Շվեյցարիայի առաջնության հանդիպումն անավարտ է մնացել հյուրերի երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով:

Երկրորդ խաղակեսում, երբ «Լյուցերնը» հաղթում էր 4:0 հաշվով, «Գրասհոպերի» երկրպագուներն իջել են տրիբունայից եւ սպառնացել մտնել խաղադաշտ: Նրանք ֆուտբոլիստներից պահանջել են հանել թիմի համազգեստը, քանի որ արժանի չեն խաղալ դրանով: Մի քանի ֆուտբոլիստներ համաձայնել են անել դա:

Սկզբում մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, իսկ հետո որոշել է անավարտ թողել այն:

«Գրասհոպերը» Շվեյցարիայի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է եւ 27 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ թիմը չեմպիոն դարձել է 2003-ին, իսկ այս մրցաշրջանում 68 տարվա ընդմիջումից հետո դուրս է մնացել ուժեղագույնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում