00:22  ,  14 մայիսի, 2019

Տիգրան Բարսեղյանը՝ խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Sports.kz-ի վարկածով։

10-րդ տուրում «Կայսարը» Տիգրան Բարսեղյանի դուբլի օգնությամբ 5:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Տոբոլի» նկատմամբ: Նա հանդես էր եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում եւ աչքի ընկել 8-րդ ու 85-րդ րոպեներին:

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ «Ակտոբեի» դեմ նախորդ խաղում (3:1): «Կայսարն» ունի 20 միավոր եւ «Տոբոլի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում