09:15  ,  14 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն անպատվել են Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Պրեմյեր լիգայի վերջին տուրում «Կարդիֆից» կրած 0:2 հաշվով տնային պարտությունից հետո անպատվել են ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: 26-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է տրիբունային, որտեղից վիրավորական արտահայտություններ է լսել իր հասցեին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում գրավել էր 6-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր: Այս մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, դարձել 16 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում