10:41  ,  13 մայիսի, 2019

Ռոնալդուն ծաղրե՞լ է Ֆլորենցիին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում բախվել է «Ռոմայի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի հետ: Բախման ընթացքում Ռոնալդուն ցուցադրել է մի քանի ժեստ: Նա պահանջել է լռել մրցակցին եւ ակնարկել նրա ցածրահասակ լինելու մասին:

Ֆլորենցիի հասակը 173 սմ է, իսկ Ռոնալդուինը՝ 187 սմ:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոման» տնային հաղթանակ էր տարել 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացել էր Ալեսանդրո Ֆլորենցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում