Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց Հռոմի «Ռոմային»: Դաշտի տերերից խաղի վերջնամասում աչքի ընկան իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ու բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Սա թուրինյան ակումբի երրորդ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո «Ռոման» հավաքեց 62 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Միլանին»: «Յուվենտուսն» ունի 89 միավոր եւ 13 միավոր է առաջ երկրորդ տեղն ապահոված «Նապոլիից»:
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 2:0
Ալեսանդրո Ֆլորենցի, 79, Էդին Ջեկո, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում