09:08  ,  11 մայիսի, 2019

Մադրիդ․ Նադալն ուժեղ էր Վավրինկայից՝ 6:1, 6:2

Մադրիդում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում մրցել է շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ եւ առավելության է հասել 1 ժամ 8 րոպեում՝ 6:1, 6:2։

Madrid Mutua Open-ի եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն ավստրիացի Դոմինիկ Տիմը եւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս