11:45  ,  10 մայիսի, 2019

Օբամեյանգը՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ դարձած երկրորդ ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Եվրոպայի լիգայի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է հեթ-տրիկի հեղինակ դառնալ կիսաեզրափակիչում։ «Արսենալը» Իսպանիայում 4։2 հաշվով հաղթել էր «Վալենսիային»։

Օբամեյանգից առաջ նման հաջողություն ունեցել է պորտուգալական «Պորտուի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը 2011 թվականին «Վիլյառեալի» դեմ խաղում հեթ-տրիկից բացի խփել էր նաեւ չորրորդ գոլը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալը» կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ, որը պայքարից դուրս է թողել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով