23:08  ,  8 մայիսի, 2019

ԵԼ․ «Արսենալի» հայտացուցակը «Վալենսիայի» դեմ

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է հայտացուցակը իսպանական «Վալենսիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին, որը տեղի կունենա Իսպանիայում։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի 21 ֆուտբոլիստների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մայիսի 9-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում