22:43  ,  30 ապրիլի, 2019

Ռոնալդուն ավտոմեքենա է գնել 11 միլիոն եվրոյով (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Bugatti La Voiture Noire ավտոմեքենա, որը համարվում է ամենաթանկն աշխարհում՝ 11 միլիոն եվրո։ Սակայն ավտոմեքենան պատրաստ կլինի եւ գնորդին կհասնի 2021 թվականին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ավտոմեքենան առաջին անգամ ներկայացվել է 2018թ․ Ժնեւի ավտոսալոնում։ Ավտոմեքենայի շարժիչի հզորությունը 1500 ձիաուժ է, զարգացնում է ժամում 420 կմ արագություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում