14:35  ,  30 ապրիլի, 2019

Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը նվաճել է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացված մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի թիմին եւ 7 միավորով գրավել առաջին տեղը: Դուբլի հեղինակ է դարձել Սամվել Հակոբյանը, որն աչքի է ընկել 21-րդ եւ 65-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում Սարգիս Մովսիսյանի գլխավորած Հայաստանի Մ-16 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Չեռնոգորիայի թիմերին: 2 խաղերի հիմնական ժամանակն էլ ավարտվել էր 0:0 հաշվով: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում