18:08  ,  29 ապրիլի, 2019

Միշել Տեր-Զաքարյանը երկարաձգեց պայմանագիրը «Մոնպելյեի» հետ

Ֆրանսիական «Մոնպելյեն» ու թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը երկարաձգել են պայմանագիրը մինչեւ 2021 թվականը։

«Ես հպարտ եմ, որ ակումբի նախագահը վստահություն է հայտնել ինձ, մեր համատեղ ճանապարհորդությունը շարունակվում է»,- Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

56-ամյա մասնագետը «Մոնպելյեն» գլխավորում է 2017թ․ մայիսից։ Անցած մրցաշրջանում թիմը Ֆրանսիայի առաջնությունում գրավել էր 10-րդ տեղը։ Ընթացիկ առաջնությունում «Մոնպելյեն» 33 խաղից հետո 51 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում