18:08 29 ապրիլի, 2019Ֆրանսիական «Մոնպելյեն» ու թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը երկարաձգել են պայմանագիրը մինչեւ 2021 թվականը։
«Ես հպարտ եմ, որ ակումբի նախագահը վստահություն է հայտնել ինձ, մեր համատեղ ճանապարհորդությունը շարունակվում է»,- Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
56-ամյա մասնագետը «Մոնպելյեն» գլխավորում է 2017թ․ մայիսից։ Անցած մրցաշրջանում թիմը Ֆրանսիայի առաջնությունում գրավել էր 10-րդ տեղը։ Ընթացիկ առաջնությունում «Մոնպելյեն» 33 խաղից հետո 51 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.