17:27  ,  28 ապրիլի, 2019

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Բելառուսի առաջնությունում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 5-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն մրցակցի խաղադաշտում 4:3 հաշվով առավելության է հասել Սոլիգորսկի «Շախտյորի» նկատմամբ:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է 21-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը, որը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին: Դաշտ դուրս գալուց մեկ րոպե անց նա հաշիվը դարձել է 1:1, իսկ ավելացված ժամանակում խփել է հյուրերի հաղթական գոլը:

Մուսախանյանն առաջին հանդիպումն է անցկացրել Բելառուսի առաջնությունում:

Տեսանյութում Հայկ Մուսախանյանի գոլերը՝ 2:50-ից ու 6:33-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում