Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 28-ին կանցկացվի նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 5,5 միավոր, Կարուանա՝ 4,5, Սվիդլեր, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 3,5-ական, Վալյեխո՝ 2,5, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում