Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյան vs Վիշվանաթան Անանդ

11:15   28 ապրիլի, 2019

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 28-ին կանցկացվի նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)  

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 5,5 միավոր, Կարուանա՝ 4,5, Սվիդլեր, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 3,5-ական, Վալյեխո՝ 2,5, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։