17:20  ,  27 ապրիլի, 2019

«Տոտենհեմը» պարտություն կրեց տանը

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում երրորդ տեղի համար պայքարող «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալեց «Վեստ Հեմին»։

Հյուրերը չիլիացի Մանուել Պելիգրինիի ղեկավարությամբ հաղթանակ տարան նվազագույն հաշվով։

67-րդ րոպեին ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն։

«Տոտենհեմը» 70 միավորով երրորդ տեղում է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսին» հետ է 3 միավոր եւ ապրիլի 28-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Պրեմյեր լիգայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր (մայիսի 4-6, մայիսի 12)։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում