16:14  ,  23 ապրիլի, 2019

«Վոլֆսբուրգը» հայտարարել է գլխավոր մարզիչի նշանակման մասին

Գերմանական «Վոլֆսբուրգը» Օլիվեր Գլասներին հաստատել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի կայքը:

44-ամյա ավստրիացի մասնագետը գերմանական ակումբը կգլխավորի այս մրցաշրջանի ավարտից հետո՝ փոխարինելով Բրունո Լաբադիային: Այժմ Օլիվեր Գլասներն աշխատում է ավստրիական «Լասկ» ակումբում, որը նա գլխավորում է 2015-ից:

Գերմանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Վոլֆսբուրգը» զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում