17:21  ,  22 ապրիլի, 2019

Հայաստանի Գավաթ․ «Բանանցը» հրաժարվեց խաղալ, «Լոռին» եզրափակիչում է

Վանաձորի «Լոռին» դուրս է եկել ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Երեւանի «Բանանցի» հետ պատասխան հանդիպումը տեղի չի ունեցել։

«Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը Վանաձորի ստադիոնում դիմել է երկրպագուներին եւ հայտարարել, որ իր թիմը չի մասնակցի հանդիպմանը և շնորհավորել է մրցակցին ու երկրպագուներին եզրափակիչ դուրս գալու համար: «Բանանցի» ղեկավարությանը դեմ է եղել մրցավարական անձնակազմին։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով