19:17  ,  18 ապրիլի, 2019

Յուրգեն Կլոպ․ Մենք կգտնենք հակաքայլեր «Բարսելոնայի» դեմ

Մենք կգտնենք հակաքայլեր «Բարսելոնայի» դեմ, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում սպասվող դիմակայության մասին։

«Մեզ համար անհավանական է կիսաեզրափակիչում լինելը։ Երկրորդ անգամ անընդմեջ դրան հասնելը խելահեղ նվաճում է։ Ես հպարտ եմ մեր տղաների նվաճումով։ Մեծ պատիվ է լինել կիսաեզրափակիչում։

Ասում են, որ «Լիվերպուլի» եւ «Բարսելոնայի» դիմակայությունում կլինի իսկական ֆուտբոլ։ Ես ուրախ այդ մարդկանց համար, որ կկարողանան տեսնել այդ պայքարը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլն» առաջին խաղը կանցկացնեն մայիսի 1-ին «Նոու Կամպ» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 7-ին Անգլիայում։ Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ամստերդամի «Այաքսի» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Անգլիայում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 8-ին Հոլանդիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում