22:30  ,  16 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում։

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 4 հարվածներ, որոնք դիպուկ չեն ստացվել: Մխիթարյանի 43 փոխանցումներից թիմակիցներին հասել է 81.4 տոկոսը: 30-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկական անգամ հաղթել օդային մենապայքարում, խլել գնդակն ու կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է մեկ դրվագում: Արդյունքում՝ նա ստացել է 6.77 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի խաղը (7.72):

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով