Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Ժետիսուն» ընդունեց «Կայրաթին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Դաշտի տերերի երրորդ գոլը ավելացված 6-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը կենտրոնից արագ անցումով հասավ մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց դարպասապահին եւ գրավեց դատարկ դարպասը։
«Ժետիսուն» 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում