17:53  ,  14 ապրիլի, 2019

«Գանձասար-Կապանն» ուժեղ էր «Արարատից»

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց «Արարատին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

«Գանձասար-Կապանը» 24 խաղից հետո 27 միավորով 7-րդն է, «Արարատը» վերջինն է՝ 15 միավոր։ Առաջատարը «Արարատ-Արմենիան» է՝ 23 խաղում վաստակել է 42 միավոր։ «Բանանցը» 23 խաղում ունի 41 միավոր։ Ապրիլի 15-ին կայանալիք խաղում կհանդիպեն «Արարատ-Արմենիան» ու «Բանանցը»։

«Փյունիկն» ու «Ալաշկերտը» 24 խաղից հետո ունեն 40-ական միավոր։ «Լոռին» հետ է 2 միավոր եւ 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 1։0 (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան, 37

«Ալաշկերտ» - «Լոռի»՝ 0։1 (տեսանյութ)

Սանդի Ինուսա Ումարու, 45

Ապրիլի 15

«Արարատ-Արմենիա» - «Բանանց»՝ 15։00-ին

«Շիրակ» - «Արցախ»՝ 16։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում