Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Չելսին» լոնդոնյան դերբիում մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բելգիացի Էդեն Ազարի դուբլը։
«Չելսին» 66 միավորով երրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմի» նկատմամբ ունի 2 միավորի առավելություն։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 2։0 (տեսանյութ)
Էդեն Ազար, 24, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում