00:49  ,  9 ապրիլի, 2019

«Չելսիի» հաղթանակը լոնդոնյան դերբիում Ազարի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Չելսին» լոնդոնյան դերբիում մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բելգիացի Էդեն Ազարի դուբլը։

«Չելսին» 66 միավորով երրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմի» նկատմամբ ունի 2 միավորի առավելություն։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 2։0 (տեսանյութ)

Էդեն Ազար, 24, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում