Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Ուոթֆորդը», որը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման լրացուցիչ ժամանակում առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ 104-րդ րոպեին հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Ժերար Դեուլոֆեուն։
Մայիսի 18-ին կայանալիք եզրափակիչում «Ուոթֆորդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին», որը կիսաեզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր «Բրայթոնին»։
Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3։2 (հիմն․ ժամանակ՝ 2։2)
Ժերար Դեուլոֆեու, 79, 104, Տրոյ Դինի, 90+4, 11մ - Մեթ Դոերթի, 36, Ռաուլ Խիմենես, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում