22:12 7 ապրիլի, 2019Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Ուոթֆորդը», որը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման լրացուցիչ ժամանակում առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ 104-րդ րոպեին հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Ժերար Դեուլոֆեուն։
Մայիսի 18-ին կայանալիք եզրափակիչում «Ուոթֆորդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին», որը կիսաեզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր «Բրայթոնին»։
Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3։2 (հիմն․ ժամանակ՝ 2։2)
Ժերար Դեուլոֆեու, 79, 104, Տրոյ Դինի, 90+4, 11մ - Մեթ Դոերթի, 36, Ռաուլ Խիմենես, 62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.