That's a wrap on today's action from Old Trafford! #MUFC #MUNWAT pic.twitter.com/AIRjp9Piwd
— Manchester United (@ManUtd) March 30, 2019
Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց «Ուոթֆորդից»:
Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում անցկացրեց 14-րդ հանդիպումը եւ տարավ 11-րդ հաղթանակ (գումարած մեկ պարտություն եւ 2 ոչ ոքի): Օրեր առաջ նորվեգացի մասնագետը 3 տարով երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը:
Մանչեսթերցիները հավաքեցին 61 միավոր եւ հավասարվեցին երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Վերջին տեղում գտնվող «Հադերսֆիլդը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին» եւ զրկվեց տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից:
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 2:1 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 28, Անտոնի Մարտիալ, 72 – Աբդուալե Դակուր, 90
«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ»՝ 2:0 (տեսանյութ)
Լուկա Միլիվոեւիչ, 76 (11մ), Պատրիկ վան Անհոլտ, 88
«Բարնլի» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)
Քոնոր Կոուդի, 2 (ինքնագոլ), Դուայթ Մաքնելի, 77
«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 2:0 (տեսանյութ)
Ուես Մորգան, 11, Ջեյմի Վարդի, 82
«Բրայթոն» - «Սաութհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)
Պյեր-Էմիլ Հոյբերգ, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում